Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշարձան-խաչքարի բացում` Արագած համայնքում

14.05.2015

Մայիսի 13-ին Արագածոտնի Արագած համայնքնում կայացավ հուշարձան-խաչքարի բացման արարողությանը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյյանը, ԽՍՀՄ հերոս, գեներալ-լեյտենանտ Հուրի Բաբանսկին, ՀԱՊԿ երեւանյան ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը, ՀՀ-ում ՌԴ անվտանգության վարչության պետի տեղակալ Վադիմ Սնիգերյովը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի անվտանգության ծառայության վարչության վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Յավրումովը:
Հուշարձանը տեղադրվել է ԽՍՀՄ հերոս, գեներալ-լեյտենանտ Հուրի Բաբանսկու կողմից` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի վետերան Սուրեն Թորոսյանի: Տեղադրման վայր է ընտրվել Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից Թուխ Մանուկ մատուռի բակում ստեղծված խաչքարերի պուրակը:
Նորաբաց խաչքար-հուշարձանի մոտ տեղադրվեցին ծաղիկներ: Ելույթ ունեցողները ներկաներին շնորհավորեցին Հաղթանակի 70-ամյակի եւ ձեռնարկի իրականացման կապակցությամբ: Նշվեց, որ այն իրականացվել է Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակի միջոցառումների շրջանակում եւ խորհրդանշում է հայ եւ ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությունը:
Այնուհետեւ հանդիսությունը շարունակվեց համայնքի գեղաշուք մշակույթի տանը: Զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցին ողջույնի խոսքեր: Կատարվեց պարգեւատրման արարողություն:
Ներկաներին շնորհավորեց Սարգիս Սահակյանը: Նա շնորհակալության հայտնեց ձեռնարկի հեղինակներին եւ նշեց, որ այն կաեւոր քայլ է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության գործում: Մարզպետը տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզը համագործակցում է ՌԴ Սանկտ Պետերբուրգի մարզի հետ եւ այդ համագործակցության շրջանակում մարզի Արագածոտնի կողմից Սանկտ Պետերբուրգում տարբեր առիթներով խաչքարեր են տեղադրվել:
Հանդիսության ողջ ընթացքն ուղեկցվեց փողային նվագախմբի` հաղթանակին եւ հայրենասիրությանը նվիրված երգերով ու երաժշտությամբ: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան տեղի եւ հրավիրված երաժշտական համույթներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16