Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետի հանդիպումը Ապարանի տարածաշրջանի համայնքներում

14.05.2015

Մայիսի 13-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Ապարանի տարածաշրջան եւ հանդիպեց բնակչության հետ: Վերջինները մարզպետին ներկայացրին ինչպես իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, այնպես էլ դիմեցին անձնական հարցերով:
Առաջին կանգառը Արայի համայնքում էր: Հանդիպումը կայացավ համայնքապետարանի բակում: Իրենց հուզող հարցերից բնակիչներն առանձնացրին Վարդենուտի ջրամբարի գործարկմամբ պայմանավորված` ոռոգման ջրի մատակարարման, խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի հարցերը: Գյուղացիները գոհ էին, որ իրենց մոտ ընթանում են անտառապատման եւ խորքային հորի կառուցման ծրագրերը:
Մարզպետը այցելեց նաեւ Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն եւ Շենավան: Այս համայնքներում եւս բնակիչները հավաքվել էին դրսում եւ հենց այդտեղ էլ դիմավորեցին մարզի ղեկավարին: Նրանց կողմից բարձրացված հարցերը եւս ընդհանրական բնույթ ունեին: Դրանք վերաբերում էին ջրամատակարարմանը, գազիֆիկացմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմաը, համայնքների խոշորացմանը, գյուղատնտեսական արտադրանքի մթերմանը, ինչպես նաեւ անձնական մի շարք հարցերի:
Բարձրացված բոլոր խնդիրների վերաբերյալ մարզպետը պարզաբանումներ կատարեց եւ որոշակի նշեց դրանց լուծման ժամանակահատվածն ու ընթացքը: Նա նշեց, որ շարունակվում է կառավարության կողմից համայնքներին տրվող դիզելային վառելիքի, պարարտանյութի հատկացումը, եւ բնակիչները կարող են իրենց պահանջարկին համապատասխան ձեռք բերել դրանք:
Մի խումբ սոցիալապես անապահով ընտանիքների տրվեց դրամական եւ բժշկական աջակցություն, հատկացվեց առողջարանի ուղեգրեր, իսկ բոլոր նորածիններին` 48 բալիկի, նվիրվեց մանկական հագուստեղեն պարունակող ծանրոցներ:
Մարզպետի հանդիպումները համայնքների բնակիչների հետ շարունակելի են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16