Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ
12.05.2015

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է: Այս տոնը, թեպետ, վերջերս է տեղ գտել հայկական տոնացույցում, սակայն, սա այն մասնագիտությունն է, որը անչափ հոգեհարազատ է հայ մարդուն եւ նրա կենսակերպի մի մասն է կազմում:
Գթասրտություն, պատրաստակամություն, պատասխանատվություն եւ, ի վերջո, աշխատասիրություն: Ահա սրանք են բուժքույրերին հատուկ բնութագրումները: Հատկանիշներ, որ, հիրավի, բոլորիս մոտ ակնածանք ու երախտագիտություն են հայցում՝ հանդեպ այս մասնագիտության տեր մարդկանց:
Սիրելի բուժքույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Դուք մշտապես մեր կողքին եք, ե անտրտունջ, հաճախ, ինչու չէ, թերեւս աննկատ, ձեր գործն եք կատարում` դրանով ապահովելով մեր առողջությունը, առույգ, լիարժեք եւ ներդաշնակ ապրելու մեր կարողությունը:
Մաղթում եմ ձեզ աշխատանքային մեծագույն հաջողություններ, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք: