Նորություններ
Նշվեց բուժքույրի միջազգային օրը
12.05.2015

Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանում կայացավ հանդիսություն, որին ներկա էին մարզի բոլոր տարածաշրջանների բժշկական հաստատություններում աշխատող բուժքույրերը, ոլորտի պատասխանատու մասնագետները:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը շնորհավորեց ներկաներին եւ, ի դեմս նրանց, բոլոր բուժքույրերին` մասնագիտական օրվա առթիվ: Նա փոխանցեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքը, նշելով որ տոնը, թեպետ, վերջերս է տեղ գտել հայկական տոնացույցում, սակայն, սա այն մասնագիտությունն է, որը անչափ հոգեհարազատ է հայ մարդուն եւ նրա կենսակերպի մի մասն է կազմում:
Մասնագիտական հաջողությունների եւ բարեխիղճ աշխատանքի համար մի խումբ բուժքույրեր արժանացան մարզպետի պատվոգրի:
Միջոցառման կազմակերպման եւ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության համար շնորհակալություն հայտնեցին բուժքույրերը եւ նշեցին իրենց գոհունակությունը: