Նորություններ
Ցերեկույթ` նվիրված Ալեքսեյ Հեքիմյանին
12.05.2015

Մայիսի 11-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ գրական, երաժշտական հուշ-ցերեկույթ` նվիրված ոստիկանության վետերան, գեներալ- մայոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանին:
Տարբեր դասարանների աշակերտների կողմից հետաքրքիր բեմականացմամբ ներկայացվեց հանրաճանաչ երգահանի կենսագրությունը, կատարվեցին նրա ստեղծագործություններից: Իրենց ելույթներով հանդես եկան նաեւ Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները:
Միջոցառմանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով ներկաներին, նա բարձր գնահատեց աշակերտների կատարումները եւ կարեւորեց Ալեքսեյ Հեքիմյանի դերը հայ երաժշտաարվեստում: