Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշաղբյուր` Պարտիզակում

11.05.2015

Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում առանձնահատուկ մեծարանքի են արժանացրել արցախյան գոյամարտում եւ այս օրերին զոհված համագյուղացիներին` կառուցելով հուշաղբյուր: Հերոսները երեքն են` 1994 թվականի ապրիլի 7-ին զոհված կամավորական Ահարոն Հարությունյանը, 1997թվականի մարտի 25-ին հատուկ հանձնարարական կատարելիս ուղղաթիռով վթարի ենթարկված, օդաչու Մկրտիչ Թորոսյանը եւ 2014 թվականի օգոստոսի 4-ին, դիվերսիայի ժամանակ զոհված, պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանը:
Հուշաղբյուրի բացումը կայացավ երկրապահի օրը` մայիսի 8-ին: Ներկաները մասնակցեցին ոգեկոչման ծիսակարգին, խնկարկմանը եւ մոմավառությանը: Զոհվածների մասին հնչեցին մեծարման եւ հիշատակի խոսքեր:
Արարողությանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա իր հարգանքի տուրքը մառուցեց զոհվածներին եւ նշեց, որ հայ քաջարի հերոսների հայրերից փոխանցվել է այսօրվա քաջարի զինվորներին, ովքեր նորանոր սխրանքներ են դրսեւորում եւ ապահովում մեր հայրենիքի սահմանների անառիկությունը, երկրի խաղաղությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16