Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2015

 Սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ մեր ժողովրդի ամենասիրելի ու նվիրական տոներից մեկի` Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ: Տոնն, իսկապես, մեծ խորհուրդ ունի եւ կրկնակի տոնական է` հաղթանակ Մեծ հայրենականում եւ Շուշիի ազատագրման օր:
Աշխարհի խաղաղասեր մարդկությունն այսօր տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ բազմաթիվ հայ քաջորդիների ինքնազոհողության եւ հերոսացման գնով` մեր ժողովրդի համար ապահովելով խաղաղ ապրելու եւ արարելու լիարժեք հնարավորություն: Երկրորդ աշխարհամարտի ավարտն ու խաղաղության հաստատումը Հայաստանի համար ունեցան բախտորոշ նշանակություն:
Մենք այսօր մեծագույն հպարտությամբ ենք նշում նաեւ Շուշիի ազատագրման փառապանծ տարեդարձը: Մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք պայքարել ու հաղթել մեր ժողովրդի ազատության, անկախության համար եւ վաստակել խաղաղ ապրելու իրավունքը:
Հայ ժողովրդի բազմադարյա պատմության հերոսական դրվագների ոգեկոչման, ռազմարվեստում ձեւավորված փառավոր ավանդույթների եւ ոգու ամրության վրա են խարսխված մեր նորօրյա հաղթանակները, որոնց վառ վկայություններից են 1990-94 թվականները.: Հերոսների հայրենասեր ոգին հայրերից փոխանցվել է այսօրվա քաջարի զինվորներին, ովքեր նորանոր սխրանքներ են դրսեւորում եւ ապահովում մեր հայրենիքի սահմանների անառիկությունը, երկրի խաղաղությունը:
Կրկին շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ, մաղթում հարատեւ խաղաղություն եւ բարօրություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16