Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց երկրապահի օրը

08.05.2015

Մայիսի 8-ին մեր երկրում նշվում է Երկրապահի օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ հանդիսավոր արարողություն: Մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանի եւ Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության անդամները, քաբազմաթիվ հյուրեր այցելեցին քաղաքային գերեզմանատուն, ուր գտնվում է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների պանթեոնը: Կատարվեց հոգեհանգստի ծես, հիշատակի խնկարկում, տեղադրվեցին ծաղիկներ:
Օրը առանձնակի հիշարժան դարձավ ,,Պատանի երկրապահ,, երիտասարդական ակումբի անդամների համար: Կատարվեց նրանց երդման եւ համապատասխան կոչումների հանձնման արարղություն: Այդ պատվին նրանք արժանացել են ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների, Երկրապահ կամավորական միության համատեղ հուշագրի համաձայն կազմակերպված դասընթացներն ավարտելուց հետո: Դասընթացները կայացել են մարզի բոլոր տարածաշրջաններում` երկամսյա ժամկետով:
Տոնի առթիվ երկրապահներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ողջունեց նաեւ պատանի երկրապահներին, որոնց շարքերում, ի դեպ, բազմաթիվ աղջիկներ կան, եւ երկրապահ դառնալու նրանց ընտրությունը կարեւորեց իբրեւ հայրենասիրության լավագույն դրսեւորում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16