Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշատակի միջոցառում` Կոշի միջնակարգ դպրոցում

07.05.2015

Կոշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Ցեղասպանություն - 100>> խորագիրը կրող միջոցառում:
Գեղարվեստական պատկերավոր նկարագրությամբ ներկայացվեց հայոեց պատմության ծայրագույն ժամանակաշրջանն` իր ողջ դաժանությամբ ու ծանր հետեւանքով: Քայլ առ քայլ ներկայացվեց հայ ժողովրդի անցած ճանապարհը` եղեռնից մինչև այսօր: Այդ ամենին օգնում էին համապատասխան հագուստները, որոնք շեշտում էին կատարվածի բնականությունը:
Գեղեցիկ միջոցառումն ունեցավ տպավորիչ ավարտ. ներկայացվեց եռագույնը՝ իր երեք գույների իմաստային դրսևորմամբ՝ համապատասխան երգով:
Միջոցառմանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ողջունեց ներկաներին, գնահատեց միջոցառման կազմակերպիչների աշխատանքը եւ նշեց, որ ուսուցողական մեծ իմաստ եւ խորություն ունեցող նմանատիպ միջոցառումների շնորհիվ ապահովվում է սովորողների հայրենասիրական դաստիարակությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16