Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Գառնահովիտ, Զովասար, Ոսկեթաս եւ Կարմրաշեն համայնքներ

07.05.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մայիսի 7-ին այցելեց Գառնահովիտ, Զովասար, Ոսկեթաս, Կարմրաշեն համայնքներ եւ հանդիպեց բնակչության հետ: Նա տեղում ծանոթացավ բնակիչներին հուզող խնդիրներին: Ընդհանուր առմամբ, բոլոր համայնքներում էլ առկա խնդիրները միանման են, սակայն, մարզպետը դրանց լուծման համար անհատական մոտեցումներ ունեցավ եւ անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց:
Գառնահովիտի բնակիչներին առանձնապես հուզում էին պարարտանյութի, սերմացուի ձեռքբերման հարցերը: Մարզպետը նշեց, որ այս հարցի լուծումը արդեն տարիներ շարունակ իր վրա է վերցրել կառավարությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գյուղացիներն իրենց անհրաժեշտ բուժանյութն ու սերմացուն կստանան` համաձայն ներկայացրած պահանջարկի:
Զովասարցիներին հուզող հարցը հիմնականում վերաբերում էր ճանապարհների վերանորոգմանը եւ կենդանիների համար ջրի խմոցների կառուցմանը: Դրանց լուծման համար որոշվեց օգտագործել ոլորտով զբաղվող կազմակերպությունների հնարավորությունները:
Ոսկեթասում եւ Կարմրաշենում եւս առաջնայինը համայնքային ճանապարհների վերանորոգումն է: Հարցեր, որոնք մարզի ղեկավարության առաջնային լուծման հիմնախնդիրներից են եւ առաջիկա ծրագրերում ընդգրկված են: Քննարկվեցին նաեւ ոսկեթասցիներին մտահոգող հանդիսությունների սրահի գույքի ձեռքբերման, Կարմրաշենի լուսավորության անցկացման եւ այլ հարցեր:
Մարզպետին գյուղացիները դիմեցին նաեւ անձնական հարցերուվ: Տեղում լուծվեցին բուժօգնության, առողջարանի ուղեգրերի, դրամական օգնության տրամադրման հարցեր: Այցելություն կատարվեց նաեւ նորածիններ ունեցող ընտանիքներին: Մարզպետի կողմից փոքրիկներին ընծայվեցին մանկական հագուստ եւ պարագաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16