Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակը եւ Շուշիի ազատագրման օրը կնշվի Արագածոտնի բոլոր համայնքներում

06.05.2015

Արագածոտնի մարզում նախապատրաստվում են Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակի եւ Շուշիի ազատագրման տոնակատարություններին: Մարզպետարանի կողմից կազմակերպված տոնական գլխավոր միջոցառումը կայանալու է մայիսի 9-ին:
Մարզպետ Սարգիս Սահակյանի, պետական կառույցների ղեկավարների ղեկավարների, կրթական, մշակութային, առողջապահական եւ մարզային այլ կառույցների, հասարակական կազմակերպությունների, հանրության մասնակցությամբ մարզկենտրոն Աշտարակ քաղաքի հրապարակից կկազմակերպվի ավանդական քայլերթ` դեպի քաղաքային զբոսայգի, ուր կկայանա տոնական արարողություն: Մարզպետարանի, այլ կազմակերպությունների կողմից կտեղադրվեն ծաղկեպսակներ եւ ծաղիկներ կհնչի հայրենասիրական երգ , երաժշտություն:
Տոնական միջոցառումներ են նախապատրաստվում նաեւ մարզի մարզի բոլոր համայնքներում, դպրոցներում, մշակույթի օջախներում: Կատարվելու են այցելություններ դեպի համայնքներում գտնվող Հայրենական եւ Արցախյան պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներ, կազմակերպվելու են վետերանների մեծարման երեկոներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16