Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի վետերանները ուշադրության կենտրոնում են

06.05.2015

Հայրենական մեծ պատերազմի վետերանների թիվն Արագածոտնի մարզում 31 է: Նրանք մշտապես գտնվում են մարզպետ Սարգիս Սահակյանի ուշադրության կենտրոնում: Ցուցաբերվում են առողջապահական սոցիալական, դրամական աջակցություն, հատկացվում են առողջարանների եւ հանգստյան տների ուղեգրեր:
Մարզպետի հանձնարարությամբ Մեծ հաղթանակի 70 ամյակին ընդառաջ բոլոր համայնքներում մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, համայնքների ղեկավարները կատարում են այցելություններ վետերաններին: Շնորհավորանքի հետ միաժամանակ մատուցվում են ծաղիկներ, նվերներ, տրամադրվում է դրամական աջակցություն:
Բոլոր վետերանները հրավիրված են մասնակցելու մայիսի 9-ին մարզպետարանի կողմից կազմակերպված հանդիսությանը, որը կայանալու է քաղաքային զբոսայգում` Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Նախատեսվում է նաեւ վետերանների մասնակցությունը մարզպետի կողմից մատուցված հյուրասիրությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16