Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը հանդիպել է ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ

02.05.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կազմակերպվել է երկօրյա այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Նրանց հետ Արցախ է մեկնել նաեւ մարզպետը:
Մայիսի 1-ին կայացել է Սարգիս Սահակյանի հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետը տեղեկացել է Արագածոտնի մարզից ժամանած հյուրերի եւ զինծառայողների հանդիպման մանրամասների մասին, քննարկվել են համատեղ իրականացվելիք ծրագրեր:
Այնուհետեւ մարզպետ Սարգիս Սահակյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մարզպետը նախագահի հետ զրուցել է ինչպես իրենց այցելության մասին, այնպես էլ ներկայացրել է Հադրութի շրջանի հետ Արագածոտնի մարզի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը:
ԼՂՀ եւ Արագածոտնի ղեկավարները կարեւորել են զինծառայողների եւ նրանց հարազատների հանդիպման այս ձեւաչաձը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն դարձնել ավանդական, ամրապնդել ընտանիք-բանակ կապը:

Սարգիս Սահակյանը հանդիպել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Նախարարը առանձնակի գոհունակություն է հայտնել Արագածոտնի մարզից իրենց մոտ ծառայող զինվորների մասին: Նրանք դրսեւորվում են իրենց պարտաճանաչությամբ, կազմակերպվածությամբ եւ խիզախությամբ, ինչի համար արժանանում են հրամանատարության շնորհակալությանը եւ խրախուսանքին: Մարզպետը եւս կարեւորել է համանման այցելությունները, նշելով, որ իրենց ընտանիքների հետ հանդիպումները բարոյա-հոգեբանական մեծ խթան են զինծառայողների ծառայությունը լավագույնս անցկացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16