Նորություններ
Մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ
01.05.2015

Սիրելի հայրենակիցնե’ր,
Շնորհավորում եմ բոլորին` Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Տասնամյակներ շարունակ Մայիսի 1-ը նշվող այս տոնը իր բարի ավանդույթներն ունի մեր երկրում: Այն առանձնակի շուքով եւ ակնածանքով է նշվում, քանզի աշխատանքն ու աշխատասիրությունը հայ մարդու հոգու մեջ է, նրա կենսակերպն ու ապրելու գրավականը:
Ահա թե ինչու, Մայիսի 1-ը մենք տոնում ենք սիրով ու ակնածանքով: Այսօր հայ աշխատավորին, ստեղծարար շինականին ու շինարարին, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության բոլոր ոլորտներում ներգրավված մարդկանց մեծարելու, նրանց վաստակը գնահատելու լավագույն առիթ է:
Հարգելի աշխատավորնե’ր, վերստին շնորհավորում եմ մայսիմեկյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թո’ղ որ աշխատանքը ոչ միայն ձեր կյանքի կենսական անհրաժեշտությունը լինի, այլեւ վայելեք դրա պատճառած հաճույքը, արարման ու ստեղծագործման բերկրանքը: