Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելեցին Արցախում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին

30.04.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կազմակերպվել է երկօրյա այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին:
Բարձրակարգ ավտոբուսները մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հրապարակից դեպի Արցախ ուղեւորվեցին երեկոյան, ժամը 18:00-ին: Պատվիրակությունը բավականին ստվար էր: Այն ղեկավարում էր ինքը` մարզպետ Սարգիս Սահակյանը: Խմբի մեջ ընդգրկված էին նաեւ բժիշկներ, ինչպես նաեւ Ն. Բազմաբերդի երգի-պարի համույթը: Այնպես որ, ձեռնարկի կազմակերպիչները հոգացել էին ոչ միայն ուղեւորության, բազմապիսի նվերների եւ հաճելի անակնկալների, այլեւ զինծառայողներին գեղարվեստական հաճելի առօյայի եւ հանգստի մասին:
Ընդհանուր առմամբ, իրենց զավակներին տեսնելու, նրանց բանակային առօրյային տեղում ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել 196 ժամկետային զինծառայողի ծնողների ու հարազատների:
Արցախյան այցելությունը կազմակերպելու համար մարզի ղեկավարությունը համագործակցել եւ համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ:
Ծրագիրը մարզում աննախադեպ չէ: Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ Արցախում ծառայող զինվորների հետ նմանատիպ հանդիպումներ են կազմակերպվել 2011 թվականից սկսած, որոնք իրականացվել են յուրաքանչյուր տարի եւ առաջիկայում եւս շարունակվելու են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16