Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

29.04.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 29-ին Աշտարակի մշակույթի տանը տեղի ունեցավ Արա Գեւորգյանի ղեկավարած ուսանողների նվագախմբի համերգը: Այն ընդգրկված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակում եւ կրում էր ,,Հիշում եմ եւ պահանջում,, խորագիրը:
Ազգային նվագարաններից, լարային եւ փողային գործիքներից կազմված նվագախումբը երաժշտասեր հասարակությանը մատուցեց հայ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները` Արա Գեւորգյանի մշակմամբ: Առաջին անգամ հնչեց նաեւ նրա հեղինակած ,,Աշտարակ,, երգը,,:
Համերգի մասնակցում էր Սարգիս Սահակյանը: Ավարտին Արա Գեւորգյանը համագործակցության համար շնորհակալություն հայտնեց նրան եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում առավել մեծածավալ բացօթյա համերգ կազմակերպել մարզկենտրոնի հրապարակում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16