Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի հովանավորությամբ նոր երգեր են ձայնագրվել

29.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով նաեւ ղեկավարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովը, հովանավորել է մարզում ստեղծագործող երգահաններին:
Նրա աջակցությամբ գործիքավորվել եւ ձայնագրվել են Սարիբեկ Օվոյանի խոսքերով եւ Ռուզան Մանուկյանի երաժշտությամբ գրված ,,100-ամյա տարելիցին ընդառաջ,, եւ Աննման Շահբազյանի հեղինակած ,,Իմ հայրենիք,, երգերը:
,,100-ամյա տարելիցին ընդառաջ,, երգի առաջին կատարումն արդեն իրականացվել է: Այն հնչել է ապրիլի 22-ին Թալին քաղաքում ցեղասպանության տարելիցին նվիրված քայլերթի ժամանակ: Երկրորդը` ,,Իմ հայրենիք,,-ը առաջին անգամ կհնչի մայիսի 11-ին` վետերան ոստիկանների կապակցությամբ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16