Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի` ապրիլ ամսվա ընթացքում մարզի համայնքներ կատարած այցելությունների մասին

29.04.2015


• Ապրիլի 1-ին մարզպետն այցելել է Ծաղկահովիտ համայնք, որտեղ քննարկվել են խմելու ջրագծի հետ կապված հարցեր:
• Ապրիլի 1-ին մարզպետն այցելել է Ծաղկաշեն համայնք, որտեղ մասնակցել է մեխանիզատորների եւ մանկավարժների գերդաստաններին նվիրված միջոցառմանը:
• Ապրիլի 2-ին մարզպետն այցելել է Ն. Բազմաբերդ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ղեկավարության եւ բնակիչների հետ:
• Ապրիլի 4-ին ՀՀ նախագահը եւ մարզպետը այցելել են Բյուրական, որտեղ մասնակցել են ,,Հեռանկարներ,, փառատոնի ակադեմիայի բացմանը:
• Ապրիլի 7-ին մարզպետն այցելել է Սասունիկ համայնք, որտեղ ծանոթացել է կառուցվող մանկամարտեզի շինարարական աշխատանքներին;
• Ապրիլի 7-ին մարզպետն այցելել է Թաթուլ գյուղում բնակվող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գույնա Նազարեթի Մարկոսյանին: ՀՀ Նախագահի կողմից Գույնա Մարկոսյանին հանձնվել են նվերներ` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամ, 1 մլն. դրամի չափով աջակցություն եւ գարնանային ծաղիկներ:
• Ապրիլի 8-ին մարզպետը եւ ՏԿՆԱԻ ու գյուղատնտեսության նախարարները այցելել են Արտաշավան, որտեղ կայացել է հակակարկտային կայանների հետ կապված հարցեր:
• Ապրիլի 9-ին մարզպետն այցելել է Թալին քաղաքի գեղարվեստի դպրոց եւ ծանոթացել դպրոցում կատարված վերանորոգման աշխատանքներին:
• Ապրիլի 11-ին մարզպետն այցելել է Ավան համայնք, որտեղ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչի բացման արարողությանը:
• Ապրիլի 15-ին մարզպետը Հացաշեն եւ Սորիկ համայնքներում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ: Աշխատանքային քննարկումներ է ունեցել նաեւ համայնքների ղեկավարության հետ:
• Ապրիլի 16-ին մարզպետը Կարբի եւ Արագած համայներում քննարկումենր է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շուրջ:
• Ապրիլի 17-ին մարզպետը Արագած համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
• Ապրիլի 20-ին մարզպետը Կաթնաղբյուր համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը:
• Ապրիլի 21-ին մարզպետը Թաթուլ համայնքում մասնակցել է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառմանը:
• Ապրիլի 22-ին մարզպետը Ուշի համայնքի դպրոցում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
• Ապրիլի 22, ժամը մարզպետը մասնակցել է Թալին քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված արարողությանը:
• Ապրիլի 23-ին մարզպետը Վերին. Բազմաբերդ համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
• Ապրիլի 24-ին մարզպետը Ներքին Բազմաբերդ համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
• Ապրիլի 28-ին մարզպետը Վարդենուտ համայնքում մասնակյցել է սպանդանոցի բացման արարողությանը:
• Ապրիլի 29-ին մարզպետն այցելել է Մուղնի եւ մասնակցել է 2015թ. մարտի 19-ին դիվերսիայի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էդվարդ Հայրապետյանի քառասունքի եւ շիրմաքարի բացման արարողությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16