Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայցելեն Արցախում ծառայող զինվորներին

28.04.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կազմակերպվելու է երկօրյա այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Ընդհանուր առմամբ 196 ժամկետային զինծառայողի ծնողներն ու հարազատները հնարավորություն կունենան այցելելու իրենց զավակներին, տեղում ծանոթանալու նրանց բանակային առօրյային:
Մարզից Արցախ մեկնող պատվիրակությունը բավականին ստվար է: Այն ղեկավարում է ինքը` մարզպետ Սարգիս Սահակյանը: Խմբի մեջ ընդգրկված են նաեւ բժիշկներ, ինչպես նաեւ Ն. Բազմաբերդի երգի-պարի համույթը: Այնպես որ, բազմապիսի նվերների եւ հաճելի անակնկալների հետ, զինծառայողներին ասպասվում է նաեւ գեղարվեստական հաճելի առօյա եւ հանգիստ:
Արցախյան այցելությունը կազմակերպելու համար մարզի ղեկավարությունը համագործակցել եւ համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ:
Ծրագիրը մարզում աննախադեպ չէ: Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ Արցախում ծառայող զինվորների հետ նմանատիպ հանդիպումներ են կազմակերպվել 2011 թվականից սկսած, որոնք իրականացվել են յուրաքանչյուր տարի եւ առաջիկայում եւս շարունակվելու են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16