Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին

24.04.2015

Ապրիլի 24-ին վաղ առավոտից մարդաշատ էր Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակը: Մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությմանբ եւ համայնքների ղեկավարների, պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հանրության մասնակցությամբ կազմակերպվեց երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
ժամը 10.00-ին երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սրբ. Մարիանէ եկեղեցի: Այստեղ ծաղկեպսակներ տեղադրվեցին ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ, կայացավ մոմավառություն:
Այնուհետեւ մատուցվեց հոգեւոր կարգ` նվիրված 1,5 միլիոն անմեղ զոհերի սրբադասմանը:
Ապրիլի 24-ին ցեղասպանության 100 ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ, 1,5 միլիոն անմեղ զոհերի ոգեկոչման արարողություններ կազմակերպվեցին մարզի բոլոր համայնքներում, կատարվեցին այցելություններ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողներ, ջահերով երթեր, պսակների զետեղման, մոմավառության արարողություններ: Տարելիցի առթիվ բոլոր համայնքներում` հանրային նշանակության վայրերում, զբոսայգիներում պուրակներում կատարվեց ծառատունկ:
Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ մարզը ընդունեց բազմաթիվ հյուրերի ինչպես հանրապետության այլ բնակավայրից, այնպես էր արտերկրից: Նրանք այցելեցին հոգեւոր, պատմա-մշակութային մեծագույն արժեքներ ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ ու կոթողներ, որոնցով առանձնակի հարուստ է Արագածոտնը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16