Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը Կաթնաղբյուր համայնքում մասնակցեց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը

20.04.2015

Ապրիլի 20-ին Կաթնաղբյուր համայնքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթող: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ներկա էին նաեւ համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր, համագյուղացիներ:
Հուշակոթողը, որի համար տեղ է հատկացվել գյուղի կենտրոնական հատվածում, իրենից ներկայացնում է երկու մասից բաղկացած ժայռի պատկեր: Դրանց միջից ժայթքել է երկու խորան, որից մեկը խորհրդանշում է Արեւմտյան, մյուսը` Արեւելյան Հայաստանը: Խորանների վերնամասում պատկերված են արեւային ժամացույցը եւ նուռը` իբրեւ աշխարհի միասնության գաղափարի արտահայտիչ: Ժայռերից մեկի վրա գրված է տաղանդավոր արձակագիր, կաթնաղբյուրցի Մուշեղ Գալշոյանի խոսքերը` ,, Աշխարհք ամենամեծ կորուստ մարդու կորուստն է: Մարդու կորուստ անդարձ կորուստ է: Էրգրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՛, կսպասե՛, ու օրերից մի օր կհանդիպին: Հողի կորուստ անդարձ կորուստ չէ»:
Հուշակոթողի բացման արարողությունն, ըստ էության, վերածվեց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման, նրանց հիշատակի հավերժացման եւ ոճրագործության դատապարտման ու ճանաչման պահանջի յուրատեսակ միջոցառման: Այդ բովանդակությունն ունեին թե’ հնչեցված ելույթները, թե’ ազգագրական, հայրենասիրական երգը, պարն ու երաժշտությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16