Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցերեկույթ` Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում

18.04.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանը, ով նախագահում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովը, ապրիլի 18-ին մասնակցեց Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում կայացած ,,Իմ պապերի հավերժական անդաստան,, խորագրով ցերեկույթին` որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել պատմական այդ ժամանակաշրջանը իր ողջ բովանդակությամբ, կոլորիտային, կենցաղային մանրամասներով: Պատմական իրադարձությունները ներկայացվեցին խաղարկային բեմականացմամբ: Ցուցադրվեցին աշխատանքային պատկերներ` լավաշի թխման, խնոցի հարելու, գորգագործության, խոտհնձի եւ այլ գործընթացներ:
Հայ շինականը խաղաղ արարման մեջ է, եւ հանկարծ սկսվում է արհավիրքը: Տպավորիչ նկարագրությամբ ցուցադրվեց եղեռնագործության ողջ ծանրությունը, հայաթափված գյուղերն ու քաղաքները:
Այս ամենին, սակայն, հաջորդեց ժողովրդի ոգու վերածնունդը, իր իրավունքներին վերստին տեր կանգնելու, պատմությունը սերնդե-սերունդ փոխանցելու գաղափարը: Իրենց իսկ ձեռքով պատրաստած եկեղեցու մեծադիր մանրակերտի մեջ աշակերտները ոգեկոչեցին ցեղասպանության անմեղ զոհերի սուրբ հոգիների հարատեւությունը:
Տպավորված ցերեկույթի ներկայացմամբ` մարզպետ Սարգիս Սահակյանը ողջունեց բոլոր մասնակիցներին: Նա բարձր գնահատեց միջոցառման գրական-գեղարվեստական արժանիքները եւ աշակերտների կատարման վարպետությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16