Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշատակի միջոցառում Արագածում` Հայոց ցեղասպանության 100 ամյակի առթիվ

17.04.2015

,,Այսքան արյուն թե մեզ ներեն մեր որդիք, թող ողջ աշխարհն հային կարդա նախատինք,,. այս խորագիրն էր կրում միջոցառումը, որ կայացավ ապրիլի 17-ին Արագած համայնքում: Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր բազնաթիվ հյուրերով, համագյուղացիներով: Մասնակցում էր նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Թեմային համահունչ կերպարի մեջ էր դահլիճը, որի մի անկյունում ներկայացված էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մանրակերտը, շուրջը` վառվող մոմերով:
20-րդ դարասկզբի հայոց պատմության եղերական իրադարձությունների, 1915 թվականի ցեղասպանության մասին էր պատմական ակնարկը, որը զուգորդվեց ոճրագործությունը վկայող բազմաթիվ փաստագրական սահմռկեցուցիչ լուսանկարների ցուցադրությամբ: Երգ, պար, ասմունք, մանրապատումային ներկայացումներ: Ողջը նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային, միլիոնավոր անմեղ զոհերի ոգեկոչմանը: Գաղափարախոսության հիմքում, ի վերջո, կրակներից ու մոխիրներից վերընձյուղված հայ ժողովրդի անկոտրում ոգու փառաբանումն էր, վրեժի եւ պահանջատիրության հաստատակամությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16