Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը կազմակերպեց կլոր սեղան

16.04.2015

Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը կազմակերպեց կլոր սեղան: ,, ՀՀ արտաքին քաղաքական ձեռքբերումները հայոց ցեղասպանության ճանաչման գործում,, թեմայով կլոր սեղանին մասնակցեցին նաեւ մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, ով մասնագիտությամբ պատմաբան է, պատմաբաններ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Շահինյանը, Ավիկ Հարությունյանը եւ այլ մասնագետներ:
Քննարկվող հարցերի շրջանակը բազմազան էր: Լսվեցին նաեւ զեկույցներ,,Հայաստանի անդամակցությունը միջազգային կառույցներին եւ ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններ իրականացնող կառույցներին,, , ,,Հայկական սփյուռքի դերը արդի քաղաքական իրավիճակում,, , ,,Ծպտյալ հայերի գոյությունը` որպես ձեւավորվող քաղաքական գործոն,, թեմաներով:
Կլոր սեղանին ակտիվ մասնակցության համար երիտասարդական խորհրդի` Ուջան եւ Կոշ համայնքների ներկայացուցիչները մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից պարգեւատրվեցին պատվոգրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16