Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց ԼՂՀ-ում վիրավորված Գոռ Դարմանյանին

15.04.2015

Ապրիլի 15-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանն  այցելեցին  ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող Գոռ Դարմանյանին:
Մարզպետը հետաքրքրվեց զինվորի առողջական վիճակով եւ շնորհակալություն հայտնեց նրան ու իր զինակիցներին` հակառակորդի հանդեպ աննկուն եւ հերոսական գործողություններ դրսեւորելու համար:
Սարգիս Սահակյանն առողջություն մաղթեց զինվորին, դրամական օգնություն հատկացրեց եւ իր պատրաստակամությունը հայտնեց նրան աջակցել ցանկացած խնդրի առաջացման պարագայում:
Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանը վիրավորվել էր մարտի 19-ին` հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակման հետեւանքով: Ստեփանակերտի հոսպիտալում ամպուտացիայի է ենթարկվել նրա ազդրը: Գոռը Թալին քաղաքից է, սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի առաջին կուրսում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16