Նորություններ
Ծառատունկ` ի հիշատակ հայոց Մեծ Եղեռնի միլիոնավոր զոհերի
14.04.2015

Թալին քաղաքում, ի հիշատակ Մեծ եղեռնի միլիոնավոր զոհերի,ապրիլի 14-ին քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց ծառատունկ: Մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակազմը, Թալինի ՀՈԱԿ-ների կոլեկտիվները իրենց տնօրենների գլխավորությամբ, դպրոցների բարձր դասարանների աշակերտները, ինչպես նաև <<Վորլդ վիժն>> Հայաստան բարեգործական կազմակերպության Թալինի գրասենյակի ակտիվիստները: Թալինի մանկական զբոսայգում, գեղարվեստի դպրոցի բակում և Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանի տարածքում ընդհանուր առմամբ տնկվեց ` 25 հատ սոճենի, 50 հատ հացենի, 320 հատ տուա և 40 հատ թուփ: