Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավան համայնքում կայացավ խաչի բացման արարողություն

11.04.2015

Ապրիլի 11-ին Արագածոտնի մարզի Ավան համայնքում տեղի ունեցավ խաչի տեղադրման եւ օծման հանդիսավոր արարողություն: Ծրագրի հեղինակը ծնունդով Ավան համայնքից Պետրոս Պետրոսյանն է: Իր ձեռնարկը նա նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ ի հիշատակ այդ եղեռնագործության անմեղ զոհերի:
Հանդիսավոր բացմանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Շնորհավորելով համայնքի բնակիչներին, մարզպետը շնորհակալություն հայտնեց Պետրոս Պետրոսյանին եւ կոթողը կարեւորեց, իբրեւ մեր մեկուկես միլիոն հայրենակիցների հիշատակի ոգեկոչման լավագույն միջոց:
-Արագածոտնի մարզի գրեթե բոլոր համայնքներում ապրում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր նախնիների սերունդները: Այնպես որ մենք շատ լավ գիտենք այն արհավիրքի չափը, որ բաժին է հասել մեր սրբազան նախնիներին, եւ սրբորեն պահում ենք նրանց հիշատակը,-ասաց մարզպետը:
Տեղադրված խաչի հարակից տարածքում կազմակերպվել է նաեւ ծառատունկ, որը խորհրդանշում է ինչպես ցեղասպանության, այնպես էլ` Հայրենական, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակի հավերժացումը:
Հանդիսության ավարտին կայացավ մատաղի մատուցման արարողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16