Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շտաբային ուսումնավարժություն Արագածոտնի մարզպետարանում

10.04.2015

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով և ՀՀ Արագածոտնի մարզպետՍարգիս Սահակյանի որոշմամբ, ապրիլի 8-10 ՀՀ Արագածոտնի մարզպետարանում անցկացվեց <<ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում>> թեմայով շտաբային ուսումնավարժություն և <<Տարահանման մարմինների ծավալումը>> գործնական միջոցառում:
Ուսումնավարժության մեջ ընդգրկված էին
ՀՀ Արագածոտնի մարզի ՔՊ ղեկավար կազմը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, մարզային ՔՊ ծառայությունները, մարզային տարհանման հանձնաժողովը, Աշտարակ քաղաքի տարհանման մարմինները և սահամանամերձ համայնքների ղեկավարները:
Շտաբային ուսումնավարժության ընթացքում Աշտարակի քաղաքում իրականացվեց <<Տարհանման մարմինների ծավալումը>> գործնական միջոցառում, որի ընթացքում ծավալվեց թիվ 1 երկարատև բնակության կետը:
Գործնական միջոցառման ընթացքում թիվ 1 երկարատև բնակության կետում աշխատանքային խմբերի միջոցով իրականացվեց մոտ 150 մարդու ընդունում, հաշվառում, սննդով ապահովում, հետագա տեղափոխման համար սպասասրահներում տեղավորում և տեղափոխում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16