Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը

09.04.2015

Ապրիլի 9-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառուների ծրագրի իրականացման ընթացքին: Ներկայացվեց, որ աշխատանքները համակարգում է մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովը: Կազմված միջոցառումների ժամանակացույցի համաձայն մարզի բոլոր համայնքներում, կրթական, մշակութային, հասարակական կազմակերպություններում իրականացվում են շարադրությունների, նկարների ցուցանանդեսներ, երգի, ասմունքի մրցույթներ, թեմատիկ դասախոսություններ, կլոր սեղաններ, հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ: Միջոցառումների գործընթացը համակողմանի անցկացնելու համար մաքրվում, բարեկարգվում են համայնքներում գտնվող մշակութային կոթողների, հուշարձանների շրջակայքը, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհները, տարածքները: Այդ նպատակով մարզպետի հանձնարարությամբ ընթանում է սանիտարական միամսյակը, որն արդեն ավանդական է դարձել:
Օրակարգային հարցերից էր նաեւ համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին հաղորդումըւ: Մարզխորհրդի նիստի մասնակիցները տեղեկացան, որ առաջին եռամսյակի կտրվածքով սեփական եկամուտները, ընդհանուր առմամբ, կատարվել է 17,3 %-ով: Այդ թվում` Աշտարակի տարածաշրջանում` 17,6, Ապարանում` 19,5, Արագածում` 12,3 եւ Թալինում` 17,8 %: Քննարկվեցին նաեւ մարզում նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով, համապատասխան ծրագրերի առկայության դեպքում, կազմակերպություններին , ձեռնարկություններին, ընկերություններին վարկերի տրամադրման հնարավորության քննարկման, ինչպես նաեւ վերջին 10-15 տարում մարզում քաղաքացիների կողմից սեփական հողերից հրաժարվելու դեպքերի և այդ հողերի հետագա տնօրինման օրինականության մասին հարցերը:
Մարզխորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց մարզպետ Սարգիս Սահակյանըև: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց առավել ուշադիր եւ հետողական լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը, ըստ ամենայնի նախապատրաստվել համայնքներում այդ օրերին արտերկրից սպասվելիք բազմաթիվ հյուրերի այցելություններին: Նա նաեւ կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաեւ ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման գործընթացները ժամանակին եւ կյազմակերպված իրականացնելը: Մարզպետը նաեւ բարձրացրեց գարնանային վարարումների արդյունքում խմելու ջրի որակական հատկանիշների ապահովման, այդ նպատակով իրականացվելիք ընթացիկ աշխատանքների հարցը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16