Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն ցեղասպանությունը վերապրած Գույնա Մարկոսյանին

07.04.2015

Ապրիլի 7-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ՀՀ Նախագահի օգնական Արմեն Աբելյանը այցելեցին Թաթուլ գյուղում բնակվող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գույնա Նազարեթի Մարկոսյանին:
Պատվավոր հյուրերը շնորհավորեցին Գույնա Մարկոսյանին` Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, հետաքրքրվեցին նրա որպիսությամբ: Չնայած իր պատկառելի տարիքին, ցեկասպանության ականատեսը մանրամասներ էր հիշում հայոց պատմության այդ եղերական ժամանակաշրջանի մասին եւ այդ ամենը նա պատմեց մեծագույն հուզմունքով:
ՀՀ Նախագահի կողմից Գույնա Մարկոսյանին հանձնվեց նվերներ` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամ, 1 մլն. դրամի չափով աջակցություն եւ գարնանային ծաղիկներ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16