Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Հայաստանի Հանրապետարական կուսակցության հիմնադրման օրը

03.04.2015

Հայաստանի Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզային կազմակերպությունը ապրիլի 2-ին նշեց կուսակցության հիմնադրման 25 ամյակը: Տոնական միջոցառումը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն թանգարաում, որին ներկա էին ՀՀԿ Արագածոտնի մարզային խորրհրդի նախագահ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, կուսակցության Աշտարակի խորհրդի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի նախագահ Նունե Մովսիսյանը, կուսակցության բազմաթիվ անդամներ:
Ներկաներին շնորհավորեց Սարգիս Սահակյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջին պաշտոնական գրանցում ստացած կուսակցությունն է, որը ղեկավարում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությունն իր հաստատուն տեղն ունի երկրի քաղաքական դաշտում եւ վայելում է հանրության վստահությունն ու համակրանքը: Նա հավաստիացրեց, որ հանրապետականներն իրենց գիտելիքներով, փորձով,  կարողություններով կուսակցության շարքերն են համալրում նոր եւ որսկյալ կադրերով:
Այնուհետեւ Սարգիս Սահակյանը նոր համալրած 5 անդամի հանձնեց կուսակցական տոմսեր:
Միջոցառմանը ներկա կանանց մարզպետը շնորհավորեց նեւ կանանց տոնի կապակցությամբ եւ նվիրեց ծաղիկներ: Իրենց երաժշտական ողջույնը հղեցին Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի աշակերտները:
Վերջում մատուցվեց հյուրասիրություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16