Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով Արագածոտնի մարզում հյուրընկալեցին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնին

02.04.2015

 Մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով ապրիլի 1-ին Արագածոտնի մարզում հյուրընկալեցին Երեւանի թատրոնի եւ կինոյի  պետական ինստիտուտի ուսանողական թատրոնին:

            Աշտարակի մշակույթի տանը խումբը բեմադրեց ,, Ֆեոդալ,, ներկայացումը: Այն  դիտելու համար հրավիրվել էին մարզի կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների, պետական այլ կառույցների ներկայացուցիչները: Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց ներկայացումը, որի ավարտին ասվեցին շնորհավորանքի եւ շնորհակալության խոսքեր:

            Հրավերի համար իր գոհունակությունը հայտնեց թատրոնի եւ կինոյի  պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նա ասաց, որ տպավորված է մարզի ղեկավարության կողմից  իրենց ցուցաբերած ընդունելությունից: Նա, մասնավորապես,  առանձնացրեց  Նաիրի Սահակյանի կողմից իրենց ցուցաբերած մշտական   ուշադրությունն ու բարեգործական աջակցությունը եւ նրան հանձնեց  ,,Ոսկե աստղ,, մրցանակ:  

            Մշակութային ոլորտում համանման համագործակցության ծրագրերը շարունակելի են լինելու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16