Նորություններ
Հայոց Ցեղասպանության թեմայով նկարչության ցուցահանդես
31.03.2015

Մարտի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացավ ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքից «Հայոց ցեղասպանության թեմայով նկարչության ցուցահանդես» որտեղ ներկայացվել էին բազմապիսի հետաքրքիր աշխատանքներ: Ներկաներին ողջունեց և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց Արագածոտնի մարզպետ պարոն Ս. Սահակյանը: Նրա կողմից հնչեցվեց ոգեշնչման` խոսքը միասնականության կոչ էր բոլորի համար: Լավագույն աշխատանքեր ճանաչվեցին Ապարանի Ապարանի արվեստի դպրոցի սան Սուսաննա Գրիգորյանի «Դլե յաման», Քուչակի միջնակարգ դպրոցից Գոռ Ամիրյանը, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցից Հասմիկ Մարտիրոսյանը, Միլենա Հովհաննիսյանի գործերը: Լավագույն աշխատանքների հեղինակները մարզպետ Ս. Սահակյանի կողմից խրախուսվեցին և արժանացան պատվոգրերի