Նորություններ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելեց Արագածոտնի մարզ
25.03.2015

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունը մարտի 24-ին այցելեց Արագածոտնի մարզ: Պատվիրակության կազմում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ: Պատվիրակության անդամները եղան Ագարակ համայնքում եւ ծանոթացան տեղի մշակութային կոթողներին:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, ՀՀ պաշտպանության նախարարի, Արագածոտնի մարզպետի, Սանկտ-պետերբուրգի վետերանների խորհրդի հասարակական կազմակերպության անունից ծաղկեպսակներ տեղադրվեցին գյուղի կենտրոնում գտնվող Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի եւ Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հոյակերտ կոթողին:
Պատվավոր հյուրերը ծառատունկ կատարեցին ինչպես հուշակոթողի մոտ, այնպես էլ միջնակարգ դպրոցի բակում: Նորատունկ ծառերը այսօր եւ ապագայում խորհրդանշելու են ժողովուրդների միջեւ բարեկամությունը եւ խաղաղությունը:
Այցի ավարտին պատվիրակության անդամները Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կատարեցին մոմավառություն: