Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց դիվերսիայի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էդվարդ Հայրապետյանի ընտանիքին

22.03.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Մուղնիում բնակվող` դիվերսիայի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էդվարդ Հայրապետյանի ընտանիքին: Էդվարդ Հայրապետյանը զոհվել է մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ձեռնարկած դիվերսիայի ժամանակ:
Մարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսաբար զոհված զինվորի հարազատներին եւ նյութական աջակցություն ցուցաբերեց: Նա իր պատրաստակամությունը հայտնեց առաջիկայում եւս աջակցել բազմանդամ ընտանիքին եւ սատարել ցանկացած հարցերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16