Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելութնուն կատարեց Ապարանում

20.03.2015

Մարտի 19-ին մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի տարածաշրջանում :
Մինչ ընդունելությունը, մարզպետն այցելեց Ապարան բժշկական կենտրոնի ծննդատուն: Նա շնորհավորեց մայրիկներին` կանանց տոների կապակցությամբ, երջանկություն եւ ամենայն բարիք մաղթեց նրանց եւ իրենց նորածին բալիկներին, որոնց մեջ, ի դեպ, կային երկվորյակ եղբայրներ: Մարզպետի կողմից բոլորին ընծայվեց նորածնային պարագաներ, հագուստեղեն:
Այնուհետեւ Ապարանի քաղաքապետարանում կայացավ քաղաքացիների ընդունելությունը, որին ներկայացել էին ինչպես Ապարան քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բնակիչները: Ընդունելության մասնակիցների թիվն, ընդհանուր առմամբ, 40 էր: Մարզպետին ուղղված` բուժօգնության, աշխատանքային, սոցիալական, բնակարանային, անձնական եւ այլ խնդիրներին վերաբերող դիմումները ստացան դրական լուծում, արվեցին անհրաժեշը պարզաբանումներ: 36 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն:
Սոցիալապես անապահով մի խումբ ընտանիքների մարզպետի կողմից հանձնվեցին հագուստներ, տաք ծածկոցներ եւ առաջին անհրաժեշտության այլ պիտույքներ պարունակող ծանրոցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16