Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կլոր սեղան` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին

19.03.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ հաստատված միջոցառումների ծրագրի համատեքստում Կոշի միջնակարգ դպրոցում անցկացվեց կլոր սեղան, որին մասնակցում էին Կոշի եւ Ուջանի դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ներկայացուցիչներ մարզպետարանից եւ Կոշի համայնքնապետարանից:
Կլոր սեղանի թեման էր` ,,Արդի քաղաքական դաշտում Հայաստանի տեղն ու դերը,,: Մասնակիցները գնահատեցին հայ ժողովրդի դերակատարությունը համաշխարհային պատմական զարգացումներում, նրանց մասնակցությունը միջազգային կառույցներին, հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ այս համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ՀՀ նախագահի, կառավարության ձեռքբերումները արտաքին քաղաքականության ասպարեզում:
Մասնակիցները եկան այն համոզման, որ համաշխարհային զարգացումները տանում են դեպի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ հատուցմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16