Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ Արագածոտնի մարզում ծանոթացել է մարզադպրոցներում տիրող իրավիճակին

18.03.2015

Մարտի 17-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր աշխատանքային այցը ՀՀ Արագածոտնի մարզում սկսել է Թալին քաղաքի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցից, որտեղ ծանոթացել է մարզադահլիճների վիճակին:
Նախարարը եղել է Թալինի մարզադպրոցում, որտեղ իրենց մարզումներն են անցկացնում նաև «Սևան» ՄՀԿ-ի Թալինի մասնաճյուղի ըմբշամարտի խմբերը, այնուհետև Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում, Ապարանի քաղաքային համայնքի և Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցներում ծանոթացել է դրանց շենքային պայմաններին, առկա մարզագույքին, մարզումների կազմակերպման գործընթացներին, ինչպես նաև դրանց խոչընդոտող խնդիրներին:
Նախարարը հարգանքի տուրք է մատուցել մարզի զոհված ազատամարտիկներին՝ ծաղիկներ դնելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Շրջայցի ավարտին նախարար Գաբրիել Ղազարյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարզպետարանի դահլիճում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզաշխարհի ներկայացուցիչների հետ:
Մարզպետ Սարգիս Սահակյանը կարևորել է մարզադպրոցների և, մասնավորապես, հանրակրթական դպրոցների մարզադահլիճների կարևորությունը աշակերտների համակողմանի դաստիարակության գործում և իր մաստարստակամությունն է հայտնել նախարարության հետ համատեղ լուծեյ տեղերում առկա խնդիրները:
Գաբրիել Ղազարյանը նշել է, որ մասնագետների կողմից պետք է հստակ ներկայացվեն տեղում առկա խնդիրները, իսկ իր կողմից խոստացել, որ նախարարության գործունեության շրջանակներում կաջակցի դրանց լուծմանը: Նա իր մտահոգությունն է արտահայտել այն փաստի առթիվ, որ կան մարզադպրոցներ, որոնք թեև ունեն լավ պայմաններ, սակայն չունեն բավականաչափ քանակի մարզվողներ, այն դեպքում, երբ համեմատաբար վատ պայմաններ ունեցող մարզադպրոցներում մարզվողների թիվը մի քանի անգամ ավելի մեծ է:
Նախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, իսկ հանդիպման ավարտին շնորհակալագիր է հանձնել ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Էդգար Մարգարյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14