Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը քաղաքացիներին ընդունելություն է կազմակերպում տարածաշրջաններում

13.03.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանը, ի լրումն մարզպետարանում կայացվող քաղաքացիների ընդունելությունների, մարտ ամսին ընդունելություն է կատարում նաեւ մարզի տարածաշրջաններում:
Սահմանված ժամանակացույցի համաձայն, մարտի 12-ին ընդունելություն կազմակերպվեց Թալինի տարածաշրջանի բնակիչների համար, որն անցկացվեց Թալինի քաղաքապետարանում:
Համայնքապետերի միջոցով բնակիչները տեղեկացել էին ընդունելության օրվա մասին և նախապես դիմումներ էին ներկայացել: Այդուհանդերձ, ընդունելության եկան նաև չհերթագրված բնակիչներ: Մասնակիցների ընդհանուր թիվը 35-էր: Բնակիչների ներկայացրած խնդրահարույց հարցերը ունեին դրամական աջակցության, աշխատանքային, բնակարանային, անձնական բնույթ: Ներկայացված հարցերին տրվեց դրական լուծում: 31 դիմումատու ստացավ դրամական աջակցություն:
Մարտի 19-ին մարզպետը քաղաքացիների ընդունելություն կկատարի Ապարանի քաղաքապետարանում, մարտի 26-ին` Ծաղկահովիտի համայնքապետարանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14