Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

07.03.2015

Թանկագին կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Մարտի 8-ի առթիվ: Կանանց միջազգային օրը մենք նշում ենք մեծագույն սիրով, կանանց հանդեպ ունեցած երախտագիտությամբ եւ մեծարանքով:
Մեր ժողովրդի պատմության մեջ հայ կինը մշտապես առանձնակի դերակատարություն է ունեցել ազգապահպանության գործում: Բոլոր ժամանակներում նա, սուրը ձեռքին, հավասարապես մարտնչել է հերոս այրերի հետ, վառ պահել հայրենասիրական ոգին, մարտահրավերի նետվել թշնամու դեմ, նվաճել հաղթանակներ:
Սիրելի կանայք, այսօր էլ դուք մեր երկրի նորագույն պատմության կերտման մասնակիցն եք: Ձեր հայրենասիրական միտքն ու հոգին անվերապահորեն նվիրում եք հայրենիքին` ի նպաստ նրա ապահով եւ լուսավոր ապագայի:
Վերստին շնորհավորում եմ ձեզ` Կանանց միջազգային օրվա կապակցությումբ:
Ձեր տոնը համընկնում է գարնան զարթոնքի հետ: Ուրեմն` մաղթում եմ գարնանային պայծառություն ու գեղեցկություն, անձնական երջանկություն, առողջություն: Թող որ ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14