Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում Արագածոտնի մարզպետարանում` Մարտի 8-ի կապակցությամբ

07.03.2015

Մարտի 8-ի կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որին մասնակցելու համար հրավիրված էին ինչպես մարզպետարանի աշխատակազմը, այնպես էլ կրթության, առողջապահության, սոցիալ-տնտեսական, ուժային, հասարակական կառույցների վաստակաշատ կանայք:
Ներկաներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նշեց, որ անչափ մեծ է մարզի կանանց դերն ու նշանակությունը բոլոր ոլորտներում: Նրանց աշխատանքը կարեւորվում եւ գնահատվում է երկրի իշխանության, հասարակության բոլոր շերտերի կողմից: Հայկական տոնացույցի մեջ Մարտի 8-ը առանձնակի իմաստ ունի: Այն սիրով նշվում է բոլոր ընտանիքներում, աշխատավայրերում, քանզի սա լավագույն առիթ է գնահատելու, մեծարելու կանանց, մայրերին, քույրերին: Բազմաթիվ արժանիքների մեջ մարզպետը հիշատակեց այն անփոխարինելի դերը, որ ունեն հայ մայրերը բանակում ծառայող զինվորների դաստիարակության, նրանց գոտեպնդելու գործում:
Հղված շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ մարզում մեծ հեղինակություն եւ վաստակ ունեցող կանանց մարզպետի կողմից հանձնվեցին պատվոգրեր, արժեքավոր նվերներ: Այնուհետեւ հաջորդեցին գեղարվեստական կատարումները: Մայրությանը, գարնան զարթոնքին եւ կանանց նվիրված երգ-երաժշտությամբ, ասմունքով ներկայացան հանրակրթական դպրոցների գեղարվեստական խմբերը: Մասնակից բոլոր կանանց մատուցվեցին գարնանաբույր ծաղիկներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14