Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորածնային սարքավորումներ` Թալինի հիվանդանոցին

06.03.2015

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի` համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ Թալինի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը համալրվել է նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներով` շարժական տաքացուցիչ, ֆոտոթերապիայի սարք, ներարկման մխոցներ, պուլսօքսիմետր, տաքացվող ներքնակ, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակ, և այլն: Սարքավորումներն առանձնահատուկ կարևորություն ունեն բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում:
Սարքավորումները հանձնելու կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Թալինի հիվանդանոց:
«Կան նախագծեր, որոնք կարևոր են ոչ միայն ռազմավարական, հեռանկարային տեսանկյունից, այլև անհատական գոհունակության զգացում են պարգևում` բարի գործի մասնակից լինելու առումով: Անհնար է անտարբեր մնալ կյանքի համար պայքարող այս փոքրիկներին տեսնելիս: Այդ պատճառով մեր ընկերությունը ցանկացավ ջերմության և վստահության մի մասնիկ փոխանցել նրանց` տրամադրելով կենսական նշանակության սարքավումներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը:

2008թ.-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 միլիոն դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14