Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները իրենց հարցադրումները ներկայացրին մարզպետին

02.03.2015

Մարտի 2-ին Արագածոտնի մարզպետարան էին ժամանել Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները: Նրանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ լսեց ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տաքսու վարորդների անհամաձայնության մասին: Մարզպետը տվեց համապատասխան պարզաբանումներ եւ առավել մանրամասն քննարկումների համար պայմանավորվեց հրավիրել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետներին:
Խոստացված հադիպումը կայացավ երեկոյան ժամը 17.30-ին, մարզպետարանի դահլիճում: Ավելի քան 100 տաքսու վարորդի հետ հանդիպեցին մարզպետը, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը եւ տրանսպորտային տեսչության պետ Արման Միրիջանյանը:
Նախարարության պաշտոնյաները մանրակրկիտ ներկայացրին տաքսամոտորային երթեւեկության կարգում եղած փոփոխությունները եւ լսեցին այդ առումով տաքսու վարորդների մոտեցումը: Այն  հիմնականում վերաբերում էր հաշվիչների տեղադրմանը, ինչը որ վարորդների կողմից ընդունելի չէր:
Լսելով բոլոր ներկաների կարծիքը եւ նրանց կողմից արված առաջարկությունները, մարզպետը եւ նախարարության պաշտոնյաները խոստացան այն ամբողջությամբ ներկայացնել ղեկավարությանը, եւ կկատարվի անհրաժեշտ քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14