Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը այցելեց Արագածոտնի մարզ

01.03.2015

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը 2015 թվականի մարզային անդրանիկ այցը իրականացրեց ՀՀ Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, կոմիտեի նախագահի տեղակալներ Ֆ. Բաշոյանը, Ա. Մուսայանը, վերահսկողության վարչության պետ Ա. Բիձյանը, Միավորված մարզերի ստորաբաժանման ղեկավար Հ. Մարտիրոսյանը և Արագածոտնի մարզի քաղաքային ու գյուղական համայնքի ղեկավարները:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ, նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում տեղում ծանոթանալ անշարժ գույքի հետ կապված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման հետ առնչվող առկա խնդիրներին, ինչպես նաև կանոնակարգել համայնքների հետ իրականացվող հետագա աշխատանքները՝ քաղաքացիների սպասարկումը անթերի ու բարձր մակարդակով ապահովելու ուղղությամբ:
Մարզպետ Սարգիս Սահակյանը խիստ կարևորեց նմանատիպ այցերը և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը:
Աշխատանքային օրակարգը հագեցած էր. Արագածոտնի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին անշարժ գույքի հասցեավորման, ինքնակամ կառույցների օրինականացման, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների ճանաչման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների, առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում տեղ գտած սխալների ուղղման խնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14