Նորություններ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Արագածոտնի մարզում իրականացվող միջոցառումների ժամանակացույց
26.02.2015

1. 1. Մարզային <<Կանթեղ>> թերթում տպագրվելու է հոդվածաշար՝ նվիրված եղասպանության 100-րդ տարելիցին: Հոդվածաշարում կլինեն անդրադարձ պատմամշակութային, հոգևոր և նյութական արժեքներին, հայի ոգու պահպանությանը, հոդվածներ՝ նվիրված մշակութային գործիչներին: Հոդվածաշարի լույս ընծայմանը մասնակցելու են մարզի պատմաբանները, մշակութային գործիչները և հոգևոր դասի ներկայացուցիչները-տարվա ընթացքում
2. նկարների ցուցահանդես նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին -մարտ 31, մարզպետարանի դահլիճ
3. <<1-ին աշխարհամարտի կնիքը>> խորագրով միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի կյանքին ու ստեղծագործություններին-ապրիլի 28, Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոց
4. Դասախոսություն <<1-ին աշխարհամարտի ազդեցությունը հայ ժողովրդի ճակատագրում>> թեմայով, դասախոս պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյան- կատարված է սեպտեմբերի 27. 2014թ ,Պերճ Պռոշյանի տուն-թանգարան
5. Դասախոսություն <<Ուջանը որպես Անդրանիկի զինվորների բնակավայր>> թեմայով, դասախոս Հարություն Պապոյան-կատարված է
սեպտեմբերի 28. 2014թ. Ուջանի Զորավար Անդրանիկի անվ. մ/դ
6. Հանդիպում Անդրանիկի 8 զինվորների և հարյուրապետ Հարություն Պետրոսյանի շառավիղների հետ- կատարված է, սեպտեմբերի 28.2014թ. Ուջանի գյուղապետարան
7. <<Ոչ`, երբեք>> խորագրով գրական երաժշտական միջոցառումներ-սեպտեմբեր, Աշտարակի, Ապարանի, Թալինի գրադարաններ
8. Շարադրությունների մրցույթ <<Էրգրի կանչը>> թեմայով- մարտ 20, հանրակրթական դպրոցներ
9. <<Իմալ մոռնանք մեր պապական Մուշ ու Վան>> ազգագրական երգ ու պարի փառատոն- ապրիլի 3, Սասունիկ
10. Ասմունքի մրցույթ <<Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր..... թեմայով- ապրիլի 9, Ն. Սասնաշեն
11 <<Բարով եկար սիրուն կռունկ>> մշակութային, բարեկամական կամուրջ-
տարվա ընթացքում, մարզի 114 համայնքների և սփյուռքի մի շարք գաղթօջախների հետ
12. .<<Հայաստանը սիրել ռուսերեն>> գրքի տպագրություն: Շնորհանդես,գրքի հեղինակ Լյուբով Հովհաննիսյանի մասնակցությամբ- տարվա ընթացքում, Ն.Աշտարակեցու անվ.թիվ 1 հ/դ
13. .<<Հայստանը սիրել ռուսերեն>> գրքի մոտիվներով միջոցառում- հոկտեմբերի 28, Ն.Աշտարակեցու անվ.թիվ 1 հ/դ
14. Պատմամշակույթային ժառանգության կրած կորուստները համաշխարհային գրողների աչքերով- փետրվար 12, Աշտարակի քաղաքապետարան
15. Ռուսալեզու ասմունքի ցերեկույթ Եղեռնի թեմայով ռուս գրողների ստեղծագործություններից -մարտի 12, Աշտարակի թիվ 2հ/դ
16. <<Էրգրի համի հիշողությունները>> խորագրով ուտեստի փառատոն ՝ըստ Էրգրի բնակավայրերի /10 բնակավայր/- փետրվարի 25, Ոսկեվազ համայնք
17. Կլոր սեղան ուսուցիչների և ավագ դասարանների աշակերտների մասնակցությամբ: <<Արդի քաղաքական դաշտում Հայաստանի տեղն ու դերը>> թեմայով -մարտի 13 ,Կոշի մ/դ
18. .<<Արագածոտն>> գրքի տպագրություն,որտեղ ներկայացվում են մարզի 114 համայնքներն իրենց ծագումնաբանությամբ,բնակավայրերի կազմավորմամբ,պատմամշակույթային ժառանգության առանձնահատուկ նկարագրով:Գիրքը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100 ամյակին
19. 114 համայնքներում <<Հիշատակի պուրակների>> հիմնում,ծառատունկ՝նվազագույնը 100 ծառ-մարտի 16, համայնքներ
20. <<Դու Արագած,ալմաստ վահան>> վերատառությամբ փառատոն- մարտի 23, Արագած համայնքում
21. <<Վերածնունդ>> հուշահամալիրում <<Դու ՛ Հայաստան,անուն բարձր ու վսեմ>> խորագրով հանդիսություն -մարտի 27, Ապարան
22. Գրքի քննարկում , գրական գեղարվեստական ցերեկույթ- մարտի 31, մարզային գրադարան
23. Համաշխարհային պատերազմի մասնակիցների վերաբերյալ մարզի փառքի սրահներում նյութերի նվիրաբերում- ապրիլի 3, Փառքի սրահներ
24. <<Իմ պապերի հավերժական անդաստան>> խորագրով միջոցառում- ապրիլի 8, Պ. Պռոշյանի անվ. թիվ. 3 հ/դ
25. .<<Իմ հայաստան>> գրքի տպագրություն - հեղինակ Աննման Շահբազյան, հոկտեմբրի 12, Ապարան
26. Մարզի ՀԿ-ների միջոցառումներ <<Հողն այս բարեբեր օրհնյալ է հավետ:Մենք կանք,կլինենք կապրենք առհավետ>> վերառությամբ- տարվա ընթացքում, համայնքներ
27. Հայրենի իմ հող, հարազատ օջախ հայերի ոստան,չքնաղ Հայաստան- ապրիլի 17, Ապարանի թիվ 2 հ/դ
28. Միայն իմ հողն է հային բնօրրան Իր Արարատի սուրբ վեհանձնությամբ- ապրիլի 20, Թալինի թիվ 1 հ/դ
29. .<<Արարատը իմ տարիքն է>> -ապրիլի 22, Պ. Պռոշյանի անվ. թիվ. 3 հ/դ
30. Հայդուկ ՀԿ-ի կողմից <<Քայլերթ>>. հարգանքի տուրքի մատուցում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին -ապրիլի 24
31.Ծառատունկ Թալինի քաղաքային զբոսայգում-ապրիլի 14
32..Խաչքարի բացում Թալինի գեղարվեստի դպրոցի բակում-ապրիլի 15-22
33.Թալին քաղաքում ջահերով երթ, մոմավառություն եւ խնկարկություն Սրբ. Աստվածածին եկեղեցում, համերգ հրապարակում-ապրիլի 22
34.,,Հիշում եմ եւ պահանջում,, հոգեւոր-մշակութային կոմպոզիցիա Ապարանի մշակույթի տանը-ապրիլի 11-18
35.,,Կոմիտասը եւ Մեծ եղեռնը,,` Ապարանի արվեստի դպրոցում-ապրիլի 21
36.,,Ապարանի 11-12-րդ դասարանների աշակերտների կողմից պատմական զեկույցների ընթերցում` նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին- ապրիլի 20
37,,Հայոց ցեղասպանություն... Հայ ժողովուրդը եղել է, կա եւ կլինի հավերժ,,` Ապարանի մշակյույթի կենտրոն-ապրիլի 23
38.Ապարանի քաղաքապետարանի կողմից կկազմակերպվի երթ դեպի ,,Վերածնունդ,, հուշահամալիր-ապրիլի 24
39.Ազգային արխիվի պատմական ցուցանմուշների ցուցադրություն եւ միջոցառում Աշտարակի մշակույթի տանը- ապրիլի 22, ժամը 17.00
40.Ջահերով երթ դեպի Աշտարակի Սրբ. Մարիանէ եկեղեցի-ապրիլի 23, ժամը 19.00
41. Մարզի ղեկավարության մասնակցությամբ երթ Աշտարակի հրապարակից դեպի Սրբ. Մարիանէ եկեղեցի, որտեղ կկայանա մոմավառություն, ծաղկեպսակների զետեղում, հոգեւոր կարգ` նվիրված 1,5 միլիոն անմեղ զոհերի սրբադասմանը-ապրիլի 24, ժամը 10.00
42.Մարզի բոլոր գործող եկեղեցիներում զանգերի ղողանջ-ապրիլի 24, ժամը 15.15