Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զինվորների երդմնակալության եւ Մայրենիի օըվան նվիրված տոն՝ Օշականում

23.02.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ նորակոչիկներին բամնակ ճանապարհելու, ինչպես նաեւ զինվորների երդման արարողությունները կատարվում են մարզի եկեղեցիներում՝ դառնալով առավել տպավորիչ եւ անմոռաց իրողություններ թե՛ զինվորների, եւ թե' նրանց հարազատների համար:
Հերթական արարողությունը կատարվեց փետրվարի 21-ին, Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուր հայրենիքին անմնացորդ եւ հավատարմորեն ծառայելու երդում տվեց Մուղնիի N զորամասի 61 զինվոր:
Այդ առիթով եկեղեցի էին ժամանել մարզպետ Սագիս Սահակյանը, ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոնյաներ, զորամասի հրամանատարական կազմը, զինվորների հարազատները, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից եւ այլ մարզերից:
Խրոխտ եւ ազդեցիկ հնչեց նրանցից յուրաքանչյուրի երդման խոսքը: Այնուհետև զինվորները հոգեւոր դասի կողմից ստացան օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքեր:
Զինվորներին եւ նրանց հարազատներին ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա կոչ արեց զինվորներին՝ պատվով եւ արժանավայել կրել հայ զինվորի կոչումը, հավատարիմ լինել իրենց երդման մեջ հնչեցրած յուրաքանչյուր մտքին: Մարզպետը հավաստիացրեց, որ իրենց սրբազան գործում զինվորները մենակ չեն: Նրանց կողքին են երկրի նախագահը, իշխանությունը, ողջ ժողովուրդը:
Այնուհետեւ եկեղեցում միջոցառումների շարքը շարունակվեց Մայրենիի օրվան նվիրված հանդիսավոր արարողությամբ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, լեզվաբաններ, ուսուցիչներ և այլք:
Ներկաները ծաղիկներ դրեցին եկեղեցում հանգչող Մեսրոպ Մաշտոցի շիրմին, կատարեցին մոմավառություն: Եկեղեցուն կից դպրատանը կայացավ մայրենիի օրվան նվիրված միջոցառման գեղարվեստական մասը:
Ելույթներում նշվեց, որ 1999թ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է մայրենիի միջազգային օր, որը 2005 թվականից իր արժանի տեղն ունի ՀՀ պետական տոնացույցում: Արդեն ավանդական դարձած այս տոնը նպաստում է մայրենի լեզվի պահպանմանն ու տարածմանը: Ներկաների վրա առանձնահատուկ տպավորություն գործեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի այլազգի՝ արաբ, հնդիկ և պարսիկ ուսանողների հայերեն ասմունքն ու խոսքը:
Մասնակիցներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին նաեւ Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14