Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը համայնքապետերի հետ քննարկեց մանկապարտեզներում առկա խնդիրները

19.02.2015


Փետրվարի 19-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մի խումբ համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության թեման համայնքային մանկապարտեզներն էին, որոնցում մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել սանիտարա-հիգիենիկ պայմանների վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամները մեկ առ մեկ ներկայացրին թե’ քաղաքային, եւ թե’ գյուղական մանկապարտեզներում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդ, մանկապարտեզների մեծ մասում առկա է սանհանգույցները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու, խոհանոցային, հանդերձարաննային պայմանները բավարարելու խնդիր:
Անդրադառնալով յուրաքանչյուր մանկապարտեզի ուսումնասիրությանը, Սարգիս Սահակյանը համայնքնապետերի հետ քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Մարզպետը նշեց, որ համեմատաբար փոքր խնդիրները կարող են լուծվել տեղի միջոցներով, իսկ առավել լայնածավալ հիմնախնդիրները, այդ թվում` հիմնանորոգումն ու նոր մանկապարտեզների կառուցումը, կփորձեն լուծել համատեղ` օգտագործելով պետական միջոցների, միջազգային տարբեր կազմակերպությունների ծրագրային հնարավորությունները:
Գործընթացը մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է լինելու, ինչի կազմակերպման համար համայնքապետերը կազմելու են ժամանակացույց եւ ներկայացնելու են մարզպետին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14