Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Վիրաբուժության արդիական խնդիրները,, թեմայով առաջին արտագնա նիստը` Արագածոտնում

11.02.2015


Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 11-ին տեղի ունեցավ արտագնա նիստ: Մարզի ավելի քան 100 բժիշկների համար վիրաբուժության ոլորտին առնչվող նեղ մասնագիտական թեմաներով օգտակար եւ ուսուցողական զեկուցումներ կարդացին ինստիտուտի լավագույն մասնագետները:
Նիստի աշխատանքներին մասնակցեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ողջունեց ներկաներին եւ շնորհակալություն հայտնեց ինստիտուտի ղեկավարությանը` նման ձեռնարկ իրականացնելու համար: Մարզպետը կարեւորեց այն, որ կողմերի միջեւ ստորագրվելու է համագործակցության պայմանագիր: Փաստաթուղթը ներառելու է ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից մարզում գիտակրթական միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում: Լավագույն մասնագետները պարբերաբար կայցելեն մարզի բուժհաստատություններ, հետազոտություններ, խորհրդատվություն կիրականացնեն, անհրաժեշտության դեպքում կկատարեն վիրահատություններ, իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի գործընկերներին:
Համագործակցության պայմանագրի առիթով մարզպետին իր շնորհակալությունը հայտնեց վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը: Նա հավելեց, որ պայմանագրում ամրագրվում է նաեւ, որ մարզի բուժաշխատողները հնարավորություն կստանան Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում անցնելու վերապատրաստման եւ ուսուցման դասընթացներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14