Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստ

09.02.2015

Փետրվարի 9-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստ: Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը ամփոփեց նախորդ նիստի ժամանակ բարձրացված հարցերի իրականացման արդյունքները: Ըստ այդմ, նշվեց, որ ,, Ընտանիքի տարի,, ծրագրի շրջանակում կազմակերպվել են ,, Ոսկե հարսանիք,, , ,,Անվանի գերդաստան,, միջոցառումները: Առաջիկայում այս շարքը կշարունակվի:
Խորհրդի անդամների հետ քննարկվեց նոր միջոցառումների ծրագիրը, որը հիմնականում նվիրված է լինելու Ցեղասպանության 100 ամյակին: Իրականացվելու են հիշատակի ծառատունկ, կազմակերպվելու են ,,Արդի քաղաքական դաշտում հայի տեղն ու դերը,, թեմայով կլոր սեղան, դասախոսություն` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼ. Պետրոսյանի եւ պատմական գիտությունների թեկնածու Հարություն Պապոյանի մասնակցությամբ: Նախատեսվում է նաեւ ,, Դու Արագած, Ալմաստ վահան,, վերտառությամբ փառատոն, որի շրջանակում` նկարիչների ցուցահանդեսի կազմակերպում եւ համայնքներում առաջին աշխարհամարտի վերաբերյալ թանգարանային նմուշների հավաքագրում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14