Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը մասնակցեց զինվորների երդման արարողությանը

08.02.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցեց Մուղնիում տեղակայված զորամասի նորակոչիկների երդման արարողությանը:
Հանդիսավոր արարողության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի եւ ԼՂՀ սահմանները պաշպանելիս զոհված զինվորների, ինչպես նաեւ հունվարի 12-ին Գյումրիում իրականացված ոճրագործության զոհերի՝ Ավետիսյանների ընտանիքի հիշատակը:
Այնուհետեւ, հյուրերի, ծնողների, հարազատների ներկայությամբ զինվորները մեկ առ մեկ հնչեցրին իրենց հանդիսավոր երդումը: Հաջորդեցին շնորհավորանքի եւ ողջույնի խոսքերը: Նորակոչիկներին, նրանց ծնողներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով բոլորին, նա զինվորներին հորդորեց արժանապատվորեն ծառայել հայրենիքին, իսկ ծնողներին՝ հպարտանալ իրենց զինվոր որդիներով:
- Այսօր մենք իրականություն ենք դարձրել այն ամենը, ինչը որ երազել են մեր նախնիները՝ ունենալ անկախ հայրենիք եւ մարտական բանակ,-ասաց մարզպետը:-երկրի Նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականներով ամեն ինչ արվում է, որպեսզի լավագույն պայմաններն ապահովվեն զինվորների, սպայական եւ հրամանատարական կազմի լավագույնս ծառայության համար: Ներկայումս մեր բանակն առավել հզոր ու մարտունակ է, քան, օրինակ, 15 տարի առաջ: Այդ ամենի շնորհիվ է, որ թշնամու յուրաքանչյուր դիվերսիոն գործողություն արժանի հակահարված է ստանում՝ վերահաստատելով Հայկական բանակի գերակայությունն ու անպարտելիությունը:
Զինվորներին բարի ծառայություն, ուժ եւ կորով, խաղաղություն եւ անվտանգություն մաղթեցին բոլոր ելույթ ունեցողները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14